ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նոր թռուցիկներ՝ հին ու անփոփոխ բովանդակությամբ

Նոր թռուցիկներ՝ հին ու անփոփոխ բովանդակությամբ
09.04.2023 | 22:11

Գլենդելում թուրք-հրեական ստորագրություններով թռուցիկներ են տարածվում: Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրերին այդ թռուցիկներով կոչ է արվում ավարտին հասցնել հայերի ցեղասպանությունը:

Կարծում եք սա նո՞ր բան է հին ու նոր քայլառաստների սիրած Ամերիկայում:

Նորի՛ց հիշեցնեմ:

1965-ի ապրիլին, Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի նախօրերին, Ամերիկայի թուրք համալսարանականները սկսեցին հայկական համայնքներում զարհուրելի բովանդակությամբ թռուցիկներ տարածել: Գուրգեն Յանիկյանը տագնապ հնչեցրեց, այդ թռուցիկները ձեռքին սկսեց բախել մեր կուսակցությունների դռները, կոչ արեց խելք-խելքի տալ ու մի բան ձեռնարկել: Նրան ծաղրեցին, խորհուրդ տվեցին լուրջ չընդունել ու «դրամ շինել»:

Ի վերջո, ծերունին միայնակ արեց իր գործը՝ սկիզբը դնելով Սփյուռքի զինյալ պայքարի:

Այսօր անզեն աչքերին դեռևս անտեսանելի, բայց հետևողականորեն փորձ է արվում սեփականացնել Յանիկյանի ու ՀԱՀԳԲ-ի պայքարի փառքը:

Փորձ անողներն էլ ժամանակին նրանց ծաղրող «դրամ շինողներն» են:

Այս խնդրին ավելի հիմնավոր կանդրադառնամ մեկ այլ առիթով, երբ փառքի կողոպտիչները ավելի կակտիվանան:

Հիմա վերստին դնում եմ 1965-ի ապրիլի թուրքերի թռուցիկի բովանդակությունը, որի օրինակները պահպանվել են Յանիկյանի թղթերում:

«Ով վարնոց, աղտոտ, ապօրեն ծնունդ մարդկային թափթփուկներ, տգետ կովերու հոտ, ձեր հետին նպատակներուն համար, օրորոցի մանուկներն իսկ օձի թույնով պատվաստեցիք և ամեն կողմ թույն սրսկեցիք:

Ով դուք ապերախտ խոզերու հավաքածո, ստորնացած շահատակներ, յոթը տեղե վտարված խամաճիկներ: 50 տարիներե ի վեր քաղաքակրթության օրորոցին մեջն եք, տակավին մարդ չկրցաք ըլլալ, ով իմաստակ էշեր: «Թուրքերը մեզ ջարդեցին» կ՛ըսեք, ձեր հասակեն ավելի մեծ սխալներ կը գործեք. որո՛ւն հետ կը չափվիք, որմե ինչ կուզեք. չեք գիտեր:

Ձեր անտեղի գրգռումներով և վտանգավոր ձեռնարկներով աշխարհիս առջև խայտառակվեցաք, հիմար էշեր:

Ահավասիկ, աշխարհի բոլոր ազգերուն մեջ բարի համբավ ունեցող թուրքը, զենքին ապավինելով, տակավին քանի՜ միլիոն անիծված հայեր սուրե անցընելու համար կարգի կը սպասե:

Անիծյալ հայերը աշխարհիս երեսեն պիտի մի անգամ ընդմիշտ մաքրենք, ասիկա մեր սրբազան մարգարեին պատգամն է:

Ով իսլամ աշխարհ, լավ գիտցեք, թե հայ թշվառականները աշխարհիս երեսեն չոչնչացված, աշխարհս խաղաղություն և ազատություն պիտի չունենա:

Մոհամմետի սիրույն համար, յուրաքանչյուր թշվառական հայ մը որ սպաննեք, արքայության պիտի արժանանաք:

Ով վախկոտ, ամսեղուկ կեղծ ֆետայիներ, ով պոռոտախոս հեղափոխականներ, առանց շունի գյուղ եք գտած, անպիտաններ, առանց գավազանի աջ ու ձախ կը հարվածեք:

Ունի՞ք ձեր մեջ էշ ֆետայիներ, ո՞ւր են, ի՞նչ կը սպասեք. եթե կրնաք, ինչո՞ւ երթալով թուրքեն Վանը, Մուշը, Պիթլիսը, Կարսը, Արտահանը չեք առներ, վախկոտ կռվազաններ, ձեզ կը սպասե թուրք Մեհմետճիկը:

Շատ մոտ ատենեն ձեր Հայաստանն ալ գերեզմանի պիտի վերածենք Ալլահի ուժով և Մարգարեի օգնությամբ. այս պիտի իմանաք: Ալլահը հայ ազգի ճակատագիրը թուրքին ափին մեջ դրած է:

Սա լավ գիտցեք, թե ո՛չ մարգարեները և ո՛չ ալ ովևէ ազգ կարող է ձեզ մեր ձեռքեն ազատել: 66 000 ստամբուլահայեր մեր ձեռքերուն մեջ պատանդներ են, մեր ոչխարները՝ մորթվելու:

Ձեր 27 եկեղեցիները- կը նշանակե՝ բոլոր եկեղեցիները- ձեր գլխուն վրա պիտի փլցնենք, իսկ ձեր ղեկավարներն ալ իրենց ոտքերեն պիտի կախենք:

Հապա ձեր այդ կրոնական առաջնորդները, փողոցներուն մեջ իրենց փորոտիքները դուրս պիտի թափենք: Թո՛ղ ամբողջ աշխարհ ականատես ըլլա և տեսնե, թե թուրքի անսահման ուժը աշխարհի կը հավասարի:

Ո՜վ առանց թամբի եզի գլուխներ, այնքան ատեն, որ այս գլուխը կը կրեք, մինչև աշխարհիս վերջը մարդ պիտի չըլլաք: Ո՜վ խեղճ, շփացած գինով իմաստակներ, ո՛չ քաղաքականութենե և ո՛չ ալ քաղաքակրթութենե գաղափար ունիք. ձեր տգետ մարգարեին կը նմանիք:

Ո՜վ անաստված թշվառականներ, կամ մյուսլիման պետք է դառնաք և ընդունիք ճշմարիտ կրոնքը և կամ աշխարհիս երեսեն ձեզ պիտի ոչնչացնենք:

Ահավասիկ այս է ձեր ճակատագիրը. ոչ ռուս արջին ապավինեցեք և ոչ ալ ընգըլ Սեմին- միացյալ նահանգաց:

Միայն մենք կրնանք ձեզ հավատքի բերել:

Դուք լավ գիտեք թուրքին կոտրող սուրը:

Ձեր նահատակներու հիշատակին այս նամակն ալ ավելցուցեք առ ի հայտարարություն աշխարհին»:

Ի դեպ, այս գրքերը կարդալով, կիմանաք, թե ինչու և ինչպես դատավարության ժամանակ դատավորն ու դատախազը ոչ մի կերպ թույլ չտվեցին Յանիկյանին հրապարակել այս թռուցիկի բովանդակությունը:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ